Երեւան-Գյումրի ճանապարհին Lexus-ը մի քանի պտույտ շրջվել է․ վարորդը տեղում մահացել է

Այսօր՝ մայիսի 27-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 00:15-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ, 42-ամյա Արթուր Պ.-ն իր վարած Lexus GX 472 մակնիշի ավտոմեքենայով Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 95 կմ հատվածում դուրս է եկել երթեւեկելի գոտուց, բախվել քարերին եւ մի քանի պտույտ շրջվել:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետեւանքով Արթուր Պ.-ն տեղում մահացել է, իսկ ուղեւոր, Շիրակի մարզի բնակիչ, 41-ամյա Մարգարիտա Պ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն:
Մահացածն ու վիրավորը ամուսիններ են, ավտոմեքենայում եղել են նաեւ նրանց 2 երեխաները, ովքեր, բարեբախտաբար, չեն տուժել:
Դեպքի վայրում պարեկները հայտնաբերել են ոսկյա զարդ, որը պարզվել է տուժածներինն է:
27 Մայիս, 2023 14:35
1150
Երեւան-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից զոհվածների թիվը հասավ 6-ի
23 Հոկտեմբեր, 2021 22:27
Արտաշատ-Երևան ավտոճանապարհին բախվել է 4 մեքենա. կան տուժածներ
06 Մայիս, 2025 18:21
Մայրաքաղաքում շարունակվում են փոսային նորոգման աշխատանքները
02 Մայիս, 2025 10:06
17 համայնքի կտրամադրվի 1 մլրդ 682 մլն դրամ՝ 27 սուբվենցիոն ծրագրի համաֆինանսավորման համար
30 Ապրիլ, 2025 12:00