ԱԺ պատգամավոր Ալխաս Ղազարյանի շնորհավորական ուղերձը.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Շնորհավորում եմ բոլորիս այս փառապանծ օրվա` Մայիսի 28֊ի՝ Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման տոնի կապակցությամբ:

Թուրքական բանակի դեմ տարած մայիսյան հաղթանակները Սարդարապատում, Բաշ Ապարանում, Ղարաքիլիսայում փրկեցին Արևելյան Հայաստանի վերջին հողակտորները և դրանց վրա ապրող հայությանը, և մեր ժողովուրդը մեծագույն ճիգով վերականգնեց Հայոց անկախ պետականությունը՝ հռչակելով Հայաստանի առաջին հանրապետության ծնունդը:

Այսօր էլ մայիսյան հաղթանակների ոգին ուղեկցում է հայ ժողովրդին։

Փառք բոլոր նրանց, ում շնորհիվ այս հաղթանակները դարձան իրականություն,

Փառք բոլոր նվիրյալներին,

Կեցցե Հայաստանի Հանրապետությունը»։

719