Նախարար Վահան Քերոբյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին։

Հանդիպման ընթացքում Վահան Քերոբյանը նշել է, որ երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունները բարեհաջող զարգանում են, սակայն առկա են բոլոր նախադրյալները տնտեսության ոլորտում փոխգործակցությունն առավել ակտիվացնելու և առևտրաշրջանառության ծավալներն ավելացնելու համար։

Այնուհետև կողմերը քննարկել են համատեղ ներդրումային ծրագրերի իրականացմանը, գործարար կապերի ամրապնդմանը, զբոսաշրջության, գյուղատնտեսության ոլորտներում համագործակցության խորացմանը վերաբերող հարցեր։
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ծովային ճանապարհով բեռնափոխադրումների մեկնարկին, ինչը կնպաստի առևտրային ուղիների դիվերսիֆիկացմանն ու առևտրային կապերի ընդլայնմանը։

309