Ալիևն ընդունել է Բլինքենի օգնականին

Մայիսի 31-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի էներգետիկ ռեսուրսների գծով օգնական Ջեֆրի Փայաթին: Նախօրեին Պետքարտուղարությունը հայտնել էր, որ Փայաթը Բաքվում կգտնվի մինչ հունիսի երկուսը:
Գտնվելով այնտեղ, նա կմասնակցի Բաքվի էներգետիկայի 28-րդ ամենամյա շաբաթին: Ամերիկացի պաշտոնյան կհանդիպի Ադրբեջանի կառավարության պաշտոնյաների հետ՝ քննարկելու էներգետիկ անվտանգությունը և վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործումը մեծացնելու հնարավորությունները։
31 Մայիս, 2023 15:56
571