«Երիտասարդական» և «Հանրապետության հրապարակ» կայարաններում կցուցադրվեն խնամքի հաստատություններում բնակվող երեխաների ձեռքի աշխատանքները

Հունիսի 1-ից Երևանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» և «Հանրապետության հրապարակ» կայարաններում կցուցադրվեն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող խնամքի հաստատություններում բնակվող երեխաների ձեռքի աշխատանքները։
Երեխաների միջազգային օրվան նվիրված ցուցահանդեսին ներկայացված է ավելի քան 70 նկար՝ պատրաստված Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնի, Գավառի մանկատան, Խարբերդի մասնագիտացված մանկատան, Գյումրու երեխաների տան, Երևանի Աջափնյակ համայնքի երեխաների սոցիալական հոգածության, Շիրակի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության և Լոռու մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնների սաների կողմից։ Ցուցահանդեսը կտևի մինչև հունիսի 15-ը:
01 Հունիս, 2023 14:59
462
Երևանի մետրոպոլիտենում շահագործվող շարժակազմերը կփոխարինվեն նորերով
21 Օգոստոս, 2023 14:29
Անվճար WiFi կլինի մետրոյի բոլոր կայարաններում
23 Փետրվար, 2023 14:45
Տիգրան Մանսուրյանի ծննդյան կապակցությամբ Երևանի մետրոպոլիտենի բոլոր կայարաններում կհնչի մանսուրյանական երաժշտություն
(տեսանյութ)
26 Հունվար, 2023 14:34