Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ավարտվեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ու Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հնգակողմ հանդիպումը: Ինչպես Քիշնևից հայտնում է «Լուրերի» թղթակիցը, հանդիպումը տևել է շուրջ մեկուկես ժամ:

Հիշեցնենք, որ Երևանի ժամանակով ժամը 18-ին Քիշնևում մեկնարկել էր եռակողմ հանդիպումը՝ Նիկոլ Փաշինյանի, Շառլ Միշելի և Իլհամ Ալիևի մասնակցությամբ, որը տևել էր 10 րոպե:

Հանդիպումը մեկնարկել էր նախատեսվածից ավելի քան 1 ժամ ուշ, քանի որ բացման պաշտոնական արարողությունը ավարտվել էր մոտ 1 ժամ ուշացումով:

Հանդիպումը սկսվել էր եռակողմ, մի քանի րոպեից միացել էին Էմանուել Մակրոնը ու Օլաֆ Շոլցը:

733