Գնդակոծության հետևանքով ավերվել է Կախովսկայա ՀԷԿ-ի մի հատվածը
Ուկրաինայի ԶՈՒ-ի գնդակոծության հետևանքով ավերվել է Կախովկա հիդրոէլեկտրակայանի վերին հատվածը, ջրամբարի ամբարտակը չի տուժել:
Այս մասին հայտնել է Նոր Կախովկայի քաղաքային շրջանի վարչակազմի ղեկավար Վլադիմիր Լեոնտևը՝ ամբարտակի անվնաս մնալը համարելով «մեծ երջանկություն»։
Լեոնտևը նաև հայտնել է, որ ջրամբարում ջրի մակարդակը բարձրացել է 2.5 մետրով, տեղում աշխատում են արտակարգ ծառայությունները:
Ըստ Լեոնտևի՝ հիդրոէլեկտրակայանում հրետակոծության հետևանքով փականներ են քանդվել, իսկ ջուրը սկսել է անկառավարելի հոսել ներքև։ Նրա խոսքով՝ քաղաքը տարհանելու անհրաժեշտություն դեռ չկա։
Նա նշել է, որ ուկրաինական զինուժի կողմից Կախովկայի ՀԷԿ-ի ոչնչացումը կարող է Ղրիմի համար Դնեպրի ջրի մատակարարման հետ կապված խնդիրներ առաջացնել։
06 Հունիս, 2023 14:33
762
Կախովկայի ՀԷԿ-ի կործանման հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի
09 Հունիս, 2023 16:41
Կախովսկայա ՀԷԿ-ը հիմնովին ավերված է, այն վերանորոգման ենթակա չէ․ Ուկրէներգո
06 Հունիս, 2023 14:57
Ադրբեջանը, Վրաստանը, Թուրքիան և Բուլղարիան քննարկում են էլեկտրաէներգիայի տարանցիկ միջանցք ստեղծելու հնարավորությունը
13 Օգոստոս, 2026 10:38
Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում փլուզում է եղել. քաղաքացիները փլատակներից դուրս են բերել 2 տուժածի
15 Հուլիս, 2026 15:16
Համապատասխանությունը պաշտպանում է հաճախորդի ֆինանսական անվտանգությունը․ Կարեն Ադամյան
28 Ապրիլ, 2026 11:39