Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ-ն շուտով որոշում կկայացնի Իրանի հետ կապված հետագա գործողությունների վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Մենք շատ շուտով որոշում կկայացնենք Իրանի հարցով։ Մենք վերահսկում ենք Հորմուզի նեղուցը. այնտեղով մեծ ծավալի նավթ է անցնում»,- ասել է նա լրագրողներին Սպիտակ տան Հարավային սիզամարգում։

ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին պատերազմ էին սկսել Իրանի դեմ։ Հունիսին Վաշինգտոնն ու Թեհրանը ստորագրել էին փոխըմբռնման հուշագիր, որը նախատեսում էր ռազմական գործողությունների անհապաղ դադարեցում բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում։ Սակայն հուլիսի 8-ի գիշերը ԱՄՆ-ն վերսկսել է լայնածավալ հարվածները Իրանին՝ մեղադրելով նրան Հորմուզի նեղուցի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների պայմանները խախտելու մեջ։ 

Դրանից հետո ԱՄՆ վարչակազմն ազդարարել է Իրանի դեմ լայնածավալ ռազմական ուժի կիրառման ավարտի և պատժամիջոցներով երկիրը տնտեսապես խեղդելու փորձերին անցնելու մասին։

80