«Антитопор» Տեղեկատվական և վերլուծական ճանաչողական ալիքը անդրադարձել է Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունների երկակիությանը։ Հաղորդման սկզբում մեկնաբանը նշում է, որ 2020թ.-ի նոյեմբերին, երբ Ադրբեջանը հարվածեց ռուսական ինքնաթիռին, ադրբեջանցի վերլուծաբաները գրեցին, որ եթե Ռուսաստանը ներեց Թուրքիային, կների նաև իրենց։ «Այդպես էլ եղավ. ներվում է նաև այն, որ Ալիևը բացահայտ օգնում է Ուկրաինային, սակայն միևնույն ժամանակ ստանում դիվիդենտներ Ռուսաստանից»։

«Ադրբեջանը Ռուսաստա՞նի ատամներով չէ» վերատառությամբ հաղորդմանը թեմային անդրադարձավ նաև Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (ՄԳԻՄՕ) ռազմաքաղաքական հետազոտությունների կենտրոնի նախկին առաջատար փորձագետ Միխայիլ Ալեքսանդրովը, ով խոսեց իր՝ աշխատանքի ազատելու մասին։ 

Նշենք, որ 2022 թվականի դեկտեմբերի 17-ին ՄԳԻՄՕ-ի ղեկավարության կողմից կայքում տարածվել է հաղորդագրություն, որում նշվում է, որ Ալեքսանդրովի հայտարարությունների անհիմն ագրեսիվությունն ու բացահայտ ոչ պրոֆեսիոնալիզմը առաջացրել են արտաքին քաղաքական հանրության ծայրահեղ կոշտ բացասական արձագանքը, ինչը լուրջ վնաս է հասցրել համալսարանի վարկանիշին։ Հաշվի առնելով այս ամենը, բուհի ռեկտորը հրաման է ստորագրել նրան աշխատանքից ազատելու մասին։

Ալեքսանդրովը նշել է, որ ՄԳԻՄՈ-ի ռեկտոր (Անատոլի) Տորկունովը Ռուսաստանում ադրբեջանական շահերի ազդեցիկ լոբբիստներից մեկը և բարեկամական կապերի մեջ է Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ վերջինիս ՄԳԻՄՈ-ում աշխատելու ժամանկներից սկսած։ «Նա որոշեց և ինձ հանեց»,- նշեց նա։

Ալեքսանդրովը դժգոհեց ՌԴ-ի ԱԳՆ-ից՝ նշելով, որ եթե այլ երկրի կողմից Ռուսաստանի քաղաքացու հանդեպ հետապնդում սկսվեր, ապա դա կբարձրաձայնվեր, բայց այս դեպքում ոչինչ չարվեց. «սա հակառուսական քաղաքականությունը է, որը թուլացնում է Ռուսաստանի Հարավային Կովկասում։ 

Նա շեշտեց, որ լոբիստական խմբերի միջոցով գազային արտահանողների այս օլիգարխիկ համակարգը ստացել են ՌԴ իշխանություններում մեծ ազդեցություն, և մի շարք քաղաքական, աշխարհաքաղաքակն որոշումներ թելադրվում են այս մոնոպոլիաների կողմից։

«Ուկրաիայով անցում է նրանց գազային հոսքը դեպի Արևմուտք, Ուկրաինայի բյուջեն է ավելանում, որով գնում են զենքեր և որոնցով սպանում են ռուս զինվորներին»,- հայտարարեց քաղաքագետը։

 

1752