Հայ-թուրքական սահմանին մոդուլային տաղավարներ կկառուցվեն
Հայ-թուրքական սահմանին՝ «Մարգարա» մաքսակետում մոդուլային տաղավարներ կտեղադրվեն։ Կառուցման կապալառու «Արտկոն» ՓԲԸ-ին արդեն վճարվել է 140.4 մլն. դրամ, ՀՀ կառավարության որոշմամբ, ևս 110.2 մլն դրամ փոխանցվելու է առնվազն երեք մոդուլային տաղավարների երկաթբետոնե հիմքերի սալերի աշխատանքների իրականացման պայմանով:
«Մաքսակետի գործարկման համար սահմանված սեղմ ժամկետներով և դրա իրականացման գործընթացին առնչվող ոչ ստանդարտ մոտեցումներով պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել գլխավոր կապալառու «Արտկոն» ՓԲԸ-ին տրամադրել գումար՝ 20․06․2023թ․կնքված թիվ ՊԵԿ-ՀՄԱ-ԱՇՁԲ-23/2 պայմանագրի գնի քառասունչորս տոկոսի չափով՝ առնվազն երեք մոդուլային տաղավարների երկաթբետոնե հիմքերի սալերի աշխատանքների իրականացման պայմանով»,– նշված է որոշման նախագծում։
13 Հուլիս, 2023 16:43
1760
Երևանում կանցկացվի հայ-թուրքական գործարար համաժողով
02 Սեպտեմբեր, 2026 16:12
Հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետով Լիբանան են ուղևորվել Հայաստանի հումանիտար օգնության բեռնատարները
13 Հունիս, 2026 10:53
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կնպաստի տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանը․ Օքթայ
24 Փետրվար, 2026 16:57
Ճանաչողական այց է իրականացվել ՀՀ պետական սահման
24 Հոկտեմբեր, 2026 12:56
Սահմանադրությունն Ադրբեջանի հետ չենք քննարկում, դա ՀՀ ներքաղաքական օրակարգն է. Փաշինյան
22 Հոկտեմբեր, 2026 20:50
Լուրջ առաջընթացի հույսեր ունենք հայ-ադրբեջանական սահմանազատման հարցում․ Կոբախիձե
21 Հոկտեմբեր, 2026 18:05