Ինձ պաշտպանության նախարարը կարևոր լուր է հաղորդել, որով ցանկանում եմ կիսվել: Այսօր կառավարության հերթական նիստին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մեր դիտարկմամբ, այս տարի մենք կունենանք Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի դիմորդների բավականին մեծ թիվ, զգալի աճ, և դա կապված է նաև նրա հետ, որ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան ընդունված, ավարտած և ծառայության անցած սպաները ծառայություն անցնելու պահին կստանան բնակարան»,- ասաց նա:

Վարչապետը նշեց, որ կարգավորումներն այնպես են, որ այդ բնակարանը կհամարվի իրենց սեփականությունը, բայց մինչև ծառայության ավարտը այն օտարելու հնարավորություն չեն ունենա, ենթադրաբար՝ բնակարանները կարող են լինել Երևանում, սակայն եթե նրանք, օրինակ, ծառայում են Սյունիքի մարզում, կարող են այդ բնակարանները վարձակալության տալ և ընտանիքի կարիքները լրացուցիչ բավարարել:

«Բայց այս առումով կարևոր եմ համարում կրթության բարեփոխումների տրամաբանության մեջ ռազմական կրթությունը ևս ներառենք, և մեր ծրագրերում է սպայական համալսարան և սպայական ավագ դպրոց ունենալը, որը մենք արդեն համոզված ենք, որ պետք է տեղակայվի ակադեմիական քաղաքում, որի ծրագիրը մտել է իրականացման փուլ»,- ասաց վարչապետը և հայտնեց, որ առաջիկայում կունենանք գլխավոր հատակագիծը:

Մանրամասները՝ տեսանյութում:

1080