Թալինի փողոցներից մեկն անվանակոչվեց հետախույզ Մկրտիչ Հարությունյանի անունով
Թալինում այսօր տեղի ունեցավ ՀՀ ինքնիշխան տարածքը անձնվիրաբար պաշտպանելիս զոհված թալինցի զինծառայող, փոխգնդապետ Մկրտիչ Հարությունյանի անունով փողոցի բացման արարողությունը։ Հենց այս փողոցում էր ապրել, դպրոց հաճախել հերոսը։
Այս մասին հայտնում են Թալինի համայնքապետարանից։
Փողոցի բացման արարողությանը ներկա էր համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը, համայնքապետարանի աշխատակիցներ, Մկրտիչի հարազատները, համայնքի բնակիչներ։
Մկրտիչի մասին հնչեցին գովեստի խոսքեր, նրա կինն ու դուստրերը կտրեցին փողոցի բացման կարմիր թելը որից հետո համայնքի բնակիչները և հյուրերը հպարտությամբ քայլեցին Մկրտիչ Հարությունյանի անվան փողոցով։
Մկրտիչ Հարությունյանի մասին պատմող տեսանյութը՝ 28-րդ րոպեից․
22 Հուլիս, 2023 11:58
876
Հայ հովիվները Արագածոտնում թուրքական կողմին գերի չեն ընկել․ Թալինի համայնքապետը մանրամասներ է հայտնել
21 Հուլիս, 2022 23:51
Թալինի ոստիկաններն ընտրակաշառք ստանալու դեպք են բացահայտել
20 Հունիս, 2021 19:22
Առողջապահության նախարարությունը նախատեսում է վերակառուցել Թալինի բժշկական կենտրոնը (լուսանկարներ)
19 Ապրիլ, 2021 17:23
Երևանի փողոցներից մեկը կանվանակոչվի հայ երգչուհի, երգահան Էլվինա Մակարյանի անունով
23 Մայիս, 2023 18:21
Երեւանի փողոցներից մեկը կանվանակոչվի Լևոն Ներսիսյանի անունով
02 Փետրվար, 2022 17:21
Շիրակցիների բողոքից հետո Քոչարյանի պաստառները հեռացվեցին Գյումրու ու մարզի փողոցներից
13 Հունիս, 2021 21:32