Միջազգային և աշխարհաքաղաքական իրավիճակը աշխարհում շարունակում է մնալ լարված և անկայուն․ աշխարհակարգը, որ համարվում էր այդ թվում մեր տարածաշրջանի կայունության հիմնական գործոններից  մեկը՝ ըստ էության գոծություն չունի։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի մեկնարկին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը ընդգծեց խաղաղության օրակարգի անփոփոխելիությունը և Կառավարության հավատարմությունը այդ օրակարգին․ «Լեռնային Ղարաբաղում հաստատված հումանիտար ճգնաժամին և դրա հաղթահարման ուղիներին գործնականում ամեն շաբաթ անդրադառնում եմ և անդրադարձել եմ Կառավարության նիստերում ունեցած ելույթներում՝ ուստի այդ թեմայով այսօր կանդրադառնամ հորցուապատասխանի ընթացքում՝ կռահելով, որ հարցերի մի զգալի հատվածը նվիրված կլինի այդ խնդրին»։

1415