Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ճակատագիրը չի կարող որոշել այն տրամաբանությամբ, որ ԼՂ-ի ներկայացուցիչներն իրենք պետք է լինեն բանակցությունների կողմ: Այս մասին այսօր մամուլի ասուլիսին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

«Մեր կարծիքը հետևյալն է, որ ՀՀ-ն  ԼՂ ժողովրդի  ճակատագիրը չի կարող որոշել։ Այն տրամաբանությամբ, որ ԼՂ  ներկայացուցիչներն իրենք պետք է լինեն բանակցությունների կողմ, խոսակցության, երկխոսության կողմ,  եւ մենք հենց այդ օրակարգն ենք առաջ մղում՝ նկատի ունենալով, որ ԼՂ ժողովրդի իրավունքներն ու  անվտանգությունը պետք է  քննարկվեն ԼՂ ներկայացուցիչների մասնակցությամբ, Բաքու-Ստեփանակերտ  երկխոսության ֆորմատով,  միջազգային մեխանիզմի շրջանակներում։ Եվ կարծում եմ, որ ԼՂ-ի ներկայացուցիչները, ժողովուրդը, Կառավարությունը այս բանաձևի շրջանակներում հնարավորություն կունենան հասցեագրել իրենց հուզող բոլոր հարցերը, և ոչ միայն հարցեր առաջադրել, և ոչ միայն բովանդակություն գեներացնել, այլև, որ շատ կարևոր է, կրել այդ բովանդակության հետ առնչվող քաղաքական պատասխանատվությունը, և ոչ միայն քաղաքական պատասխանատվությունը»,- այսօրվա ասուլիսի ժամանակ ասաց վարչապետը։

 

Մանրամասները՝ տեսանյութում։ 

 

919