«Վախ չունեմ, ունեմ արդարության մեծ ձգտում և խոր գիտակցում, որ եթե մի բան անեմ կամ արել եմ, որը պետք է իմ սրտի կամ ոչ սրտի դատավորների կողմից քննության  արժանանա, անպայման կարժանանա։ Երկրորդը,  երբեք էլ չենք թաքցրել, որ մենք դատական համակարգում  բարեփոխումների  շատ դժվար ճանապարհ ենք անցնում և էդտեղ մեծ հաջողություններ չունենք։ Երրորդը,  դատավորների ձեր նշած կազմակերպության այն կտորը, որը դուք մեջբերեցիք, ինձ կամ կառավարությանը վերաբերելի չէ, բացառությամբ  արդարադատության  դատարանի կողմից կարգապահական վարույթ  հարուցելու»,- ասաց վարչապետը։

Վարչապետը այսօրվա ասուլիսի ժամանակ մեջբերեց Եվրամիության  արևելյան գործընկերության զեկույցը, որտեղ ասվում է, որ Հայաստանը դատական բարեփոխումների  առումով  առաջատար երկիր է  արևելյան գործընկերության  երկրներում։

«Հայաստանի Հանրապետությունում կան բազմաթիվ դատավորներ, որոնք ոչ թե ընտրովի  այլ հանձնարարովի  արդարադատություն են իրականացնում»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

555