Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը պահանջել է շտապ բացել Լաչինի միջանցքը.

«Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շարունակական շրջափակմամբ։ Մարդասիրական օգնության դադարեցումը ավելի է սրում հումանիտար իրավիճակի վատթարացումը և խաթարում խաղաղության գործընթացում վստահության ամրապնդման ջանքերը: Լաչինի միջանցքով բաց և անվճար տարանցումը պետք է անհապաղ վերականգնվի»,- ասվում է դեսպանատան հաղորդագրության մեջ։

930