ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը այսօր  հրավիրված մամուլի ասուլիսում հայտնեց, որ ԿԲ խորհուրդը որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը իջեցնել 0,25 տոկոսային կետով՝ սահմանելով 10,25%:

«2023 թվականի հունիսին 12-ամսյա գնաճը շարունակել է նվազել և կազմել է -0,5%: 12-ամսյա բնականոն գնաճը նույնպես զգալիորեն դանդաղել է՝ կազմելով 1,5%», - ասաց նա։

Նուրբեկյանը հավելեց․ «2023 թվականի երկրորդ եռամսյակում համաշխարհային տնտեսությունում պահպանվել է ցածր տնտեսական ակտիվությունը, և 12-ամսյա գնաճը շարունակել է նվազել։ Այդուհանդերձ, գործընկեր բոլոր երկրներում, աշխատաշուկաներից ածանցվող գնաճային ճնշումների պահպանման պայմաններում, կոշտ գներով աչքի ընկնող ապրանքների և ծառայությունների գները դեռևս մնում են բարձր»։

Ուստի, Նուրբեկյանի խոսքով՝ գործընկեր երկրների կենտրոնական բանկերն առաջիկայում կշարունակեն վարել զսպող դրամավարկային քաղաքականություն․ «Արդյունքում՝ արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա գնաճային ազդեցությունները շարունակում են թուլանալ։

Գեղամ Ադյան

648