Քաղաքագետ Հարություն Մկրտչյանը գրում է․

«ՄԱԿ-ը ՀՀ-ի դեմ էլ ժամանակին ընդունել է 4 բանաձև, ի՞նչ տվեց դա Ադրբեջանին, ոչինչ: Արդարադատության միջազգային դատարանը կայացրել է որոշում՝ պարտադիր կիրառման ուժով, ի՞նչ է տվել դա մինչև այսօր, ոչինչ. հերթական բարոյական հաղթանակը կարող ենք արձանագրել:

Մենք որդեգրել ենք հավերժ բարեկամների սկզբունքը և այդ սկզբունքով 300 տարի շարունակ անընդհատ կորցնում ենք, մատաղացու գառի կարգավիճակում հայտնվում: Մեր ու ադրբեջանցիների տարբերությունն այն է, որ նրանք հասկանում են՝ քաղաքականության մեջ կան հավերժ շահեր, իսկ մենք հակառակը, թե քաղաքականության մեջ կան հավերժ բարեկամներ, և դա ՌԴ-ն է։

Մենք ուրբաթ օրը երեկոյան պատրաստվում ենք մի խումբ ակտիվիստների հետ հանրահավաք անել ՌԴ դեսպանատան դիմաց: Հորդորում եմ բոլոր սրտացավ և ԼՂ-ի ու արցախցիների համար մտահոգ մարդկանց միանալ նախաձեռնությանը»։

https://www.armtimes.com/hy/article/266722

596