«Սատանի կամուրջ»-ի մոտակայքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
Օգոստոսի 25-ին` ժամը 20։07-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ «Սատանի կամուրջ» կոչվող հատվածի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Nissan մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել։ Մինչ փրկարաների կանչի վայր հասնելը՝ երկու տուժած հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և մոտեցրել ավտոքարշակին։
26 Օգոստոս, 2023 14:13
1269
«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության կլոր սեղանի մասնակիցներին ընդունել է Հիքմեթ Հաջիևը
11 Ապրիլ, 2026 16:11
Գաբալայում մեկնարկել է «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայ-ադրբեջանական կլոր սեղան-քննարկումը
10 Ապրիլ, 2026 18:17
Azertag-ը հրապարակման մեջ Երևանը «Իրևան» էր գրել. խոստացան զրուցել խմբագրակազմի հետ. Մինասյան (տեսանյութ)
24 Նոյեմբեր, 2025 12:39