Վլադիմիր Զելենսկին Telegram-ի իր ալիքում հայտնել է, որ երեքշաբթի օրը հեռախոսազրույց է ունեցել Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդայի հետ, մասնավորապես, քննարկվել են անվտանգության երաշխիքների մասին հռչակագրին միանալու բանակցությունների նախապատրաստումը։
«Ես հեռախոսազրույց եմ ունեցել Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդայի հետ: Մենք բարձր ենք գնահատում G7-ի հռչակագիրը Ուկրաինայի անվտանգության երաշխիքների մասին, որն ընդունվել է Ճապոնիայի նախագահության ժամանակ: Օրակարգում այդ հռչակագրի շրջանակներում երկկողմանի համապատասխան համաձայնագրերի կնքումն է: Մենք պատրաստ ենք որքան հնարավոր է շուտ սկսել այս բանակցային գործընթացը Ճապոնիայի հետ»,- գրել է Զելենսկին։

545