
Այսօր սեպտեմբերի 1-ն է, գրի, գիտելիքի և դպրության օրը: Ստորև ներկայացնում ենք պաշտոնյաների երեխաների սեպտեմբերմեկյան լուսանկարներն ու շնորհավորանքները:
Նիկոլ Փաշինյանի փոքր դուստրը.
Աննա Հակոբյանը հրապարակել է դստեր լուսանկարը, որին կից գրել է.
Շնորհավոր Գիտելիքի եւ Դպրության օրը
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի դուստրը
Վահան Քերոբյանը իր երեխաների հետ
Նկարին կից նա գրել է.
Շնորհավոր գիտելիքի և դպրության օրը!
ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանի որդին
Նկարին կից նա գրել է.
Սիրելի՜ դպրոցականներ, ուսանողներ, ծնողներ, ուսուցիչներ, դասախոսներ և գիտության ու կրթության բնագավառի ներկայացուցիչներ, շնորհավորում եմ գիտելիքի, գրի ու դպրության օրվա և նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ։
Ջերմ շնորհավորանքներս հատկապես առաջին դասարանցիներին և նրանց ծնողներին, քանի որ նրանց համար հատկապես հիշարժան և կարևոր օր է այսօր` նոր կյանքի սկիզբ, որը պետք է անցնեն դպրոցի և ուսուցչական կազմի հետ միասին։ Գիտելիքը դարեր շարունակ եղել է հայ ժողովրդի հարստությունը, ուստի մաղթում եմ զինվել գիտելիքներով և հմտություններով, որոնք կծառայեն մեր հայրենիքի բարգավաճմանն ու զարգացմանը
ՀՀ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը դստեր հետ
Նկարին կից նա գրել է.
Սիրելի՛ աշակերտներ, մանկավարժներ, ծնողներ
Շնորհավորում եմ ձեզ սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի օրվա և ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ: Այս օրը հիշարժան է հատկապես առաջին դասարանցիների համար, քանի որ նշանավորում է նրանց կյանքի նոր փուլի սկիզբը:
Հազարամյակներ շարունակ գիտելիքը մեր երկրի ամենաարժեքավոր հարստություններից է եղել, կրթության որակի բարելավումը՝ պետականության կարևոր առաջնահերթություններից: Ամենադժվարին իրավիճակներում անգամ մենք ձգտել ենք գիտակրթական առաջընթացի: Համոզված եմ, որ պահպանելով դարերի խորքից եկած ավանդույթները՝ շարունակելու ենք դաստիարակել գիտակից ու կիրթ սերունդ և ներդրում ունենալ երկրի զարգացման, հզորացման ու միջազգային ճանաչելիության ընդլայնման գործում:
Եվս մեկ անգամ շնորհավորելով մեր դպրոցականներին և կրթության ոլորտի ներկայացուցիչներին տոնական օրվա առթիվ՝ մաղթում եմ բարի երթ և բեղմնավոր ուսումնական տարի:
Հ.Գ. Իմ Էլզան էլ այսօր գնաց առաջին դասարան, քեզ էլ բարի երթ, ի’մ աղջիկ։
Ավան վարչական շրջանի ղեկավար Վահե Հակոբյանը դստեր և կնոջ հետ
Նկարին կից գրել է.
Բարի երթ,աղջիկս