Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ կշարունակի իր այցերը Եվրոպա՝ անկախ ամեն ինչից։

«Վրացական հասարակությունն ընտրեց ինձ, ես հպարտ եմ, որ ձեզ եմ ներկայացնում Եվրոպայի տարբեր մայրաքաղաքներում և կշարունակեմ դա անել ապագայում»,- ասել է Զուրաբիշվիլին և վստահեցրել, որ չի պատրաստվում հրաժարական տալ։

«Ես ոչ մի տեղ չեմ գնալու: Ով երազում է իմ հրաժարականի մասին, մոռացեք ձեր երազանքը»:

Զուրաբիշվիլին վստահեցրել է, որ ինքը մինչև վերջ կպաշտպանի Վրաստանի եվրոպական ընտրությունը և դա համարում է իր հիմնական սահմանադրական պարտականությունը։

Սա նախագահի առաջին հայտարարությունն է այն բանից հետո, երբ իշխող կուսակցությունը սկսեց իմպիչմենտի գործընթացի նախապատրաստումը:

505