«Արցախի ձայն»-ի Արթուր Գալստյանը նոր երգ ունի

«Արցախի ձայն» խմբի մենակատար ԱՐԹՈՒՐ ԳԱԼՍՏՅԱՆԸ հանրության դատին է ներկայացրել իր նոր «Գիշերով» երգը, որի երաժշտության եւ խոսքերի հեղինակն ինքն է: Արթուրն իր հեղինակային երգերում փորձում է ստեղծել ուրույն ոճ եւ իր վառ տաղանդով տեղ գտնել այսօրվա հայկական էստրադայում: Նրա մասին այսպիսի կարծիք ունեն շատ մասնագետներ՝ սկսած «Արցախի ձայն» նախագծի ղեկավար Լիռա Քոչարյանից վերջացրած այնպիսի երաժիշտներով, ինչպիսիք են Կարեն-Սեւակը, երգիչ Ռազմիկ Ամյանը եւ այլք։ Նրանք բոլորը փորձում են օգնել երիտասարդ արտիստին՝ խորհուրդներով, աջակցելով եւ ոգեշնչելով: Ի դեպ, երիտասարդ հեղինակ-կատարողի երգերում սիրելի թեման սերն է՝ իր բոլոր դրսեւորումներով:
11 Սեպտեմբեր, 2023 02:44
506
Այսօր ներկա գտնվեցինք Hooverphonic խմբի երևանյան համերգին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
07 Մայիս, 2025 23:05
ՀՀ օրհներգը, բացի դպրոցներից և բուհերից, կհնչի նաև նախադպրոցական, մասնագիտական կրթության և ուսուցման հաստատություններում
04 Մարտ, 2025 14:05
Մահացել է դերասանուհի Միշել Տրախտենբերգը
26 Փետրվար, 2025 23:58