ՊՆ-ն ռազմաուսումնական հաստատությունների ուսանողների ամսական դրամական ապահովության վերաբերյալ անփոփոխ դրույքներ է սահմանել։

Առաջին կուրսի կուրստանտի ամսական դրամական ապահովության չափը 15 հազար դրամ է, 2-րդ կուրսի կուրսանտինը՝ 20 հազար, 3-րդ կուրսի կուրսանտինը՝ 25 հազար, 4-րդ կուրսի կուրսանտինը՝ 30 հազար, 5-րդ ու բարձր կուրսի կուրսանտինը՝ 35 հազար դրամ։

«Սա բազային է, ենթադրվում է նաև, որ կուրսանտներին պետք է մոտիվացիա հաղորդվի, որ ավելի լավ ուսանեն»,- տեղեկացրել է նախարար Սուրեն Պապիկյանը։

Նա նշել է, որ սահմանում են նաև միջին որակավորման գնահատականի հիման վրա գործակիցներ․ «60-ից մինչև 70,99 ՄՈԳ-ի պարագայում սահմանում ենք երեք գործակից, 71-ից մինչև 79.9-ի՝ 4 գործակից, 80 ու բարձրի դեպքում՝ 5 գործակից։ Սա ենթադրում է հետևյալը․ առաջին կուրսում գործակիցների ՄՈԳ-ի պարագայում առաջին կուրսեցին կարող է ստանալ 45-75 հազար դրամ, 2-րդ կուրսում՝ 60–100 հազար դրամ, 3-րդ կուրսում՝ 75-125 հազար, 4-րդում՝  90–150 հազար, 5-րդ ու բարձր կուրսում՝ 105–175 հազար»։

1070