ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարություն է արել Լեռնային Ղարաբաղի բնակչությանն առաքվող մարդասիրական օգնության վերաբերյալ:

«Ռուսական կողմը շարունակում է նպաստել Լեռնային Ղարաբաղում ստեղծված ծանր հումանիտար իրավիճակի կարգավորմանը՝ մարդասիրական առաքումների համար Լաչինի և Աղդամի երթուղիների զուգահեռ ապաշրջափակման վերաբերյալ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի նախաձեռնության հիման վրա։

Սեպտեմբերի 18-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ջանքերով՝ ռուսական խաղաղապահ ուժերի և ՌԴ ԱԳՆ-ի մասնակցությամբ, երկու ուղղություններով միաժամանակ պարենամթերքի և դեղորայքի խմբաքանակներ են առաքվել տարածաշրջան։ Ակնկալում ենք անխոչընդոտ և կանոնավոր մարդասիրական մատակարարումների շարունակություն՝ ելնելով տեղի բնակչության շահերից։

Հուսով ենք, որ Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի աստիճանական բարելավումը պայմաններ կստեղծի Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսություն սկսելու և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ 2020-2022 թթ. ղեկավարների՝ բարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունների ամբողջ համալիրի իրականացմանն ուղղված ռիթմիկ աշխատանքը վերսկսելու համար։

Լիովին շահագրգռված ենք Հարավային Կովկասում խաղաղության և կայունության պահպանմամբ»,- նշված է հայտարարությունում։

396