Կառավարության շենքի մոտ լարված իրավիճակ է
Իրավիճակը կառավարության շենքի մոտ լարված է. ցուցարարները փորձել են ներխուժել կառավարության շենք, ինչի ժամանակ էլ նրանց և ոստիկանների միջև բախում է սկսվել:
Ոստիկանությունը հատուկ միջոց՝ լուսաձայնային նռնակներ է կիրառել շենք ներխուժել փորձող ցուցարարների նկատմամբ:
ԼՂ-ի դեմ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայի մասին տեղեկությունից հետո մի խումբ ցուցարարներ բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
Նրանց են միացել նաև ընդդիմադիր պատգամավորներ, «Հայրենիքի փրկության շարժման» առաջնորդ Վազգեն Մանուկյանը, «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը: Նա հրապարակում իշխանափոխության կոչեր է հնչեցրել:
20 Սեպտեմբեր, 2023 01:27
407
Ում բռնեն՝ պետք է չթողնեն, ժողովուրդը խնդիր ունի բռնել-թողնելու հետ. Փաշինյան
24 Օգոստոս, 2026 14:14
Ամենամեծ խնդիրը՝ բանակում տեղի ունեցող դեպքերի շարունակականությունն է. Վարչապետ
24 Օգոստոս, 2026 14:04
Ապացուցեցիք, որ պատերազմի կուսակցություն եք և չեք ճանաչում ՀՀ տարածքային ամբողջականությունը
24 Օգոստոս, 2026 14:03