«Այս պահի դրությամբ ՀՀ քաղաքացիների անձնագրերի չորրորդ էջում առկա է կլոր կնիք, որը վկայում է օտարերկրյա պետություններում մեր քաղաքացիների անձնագրերի վավերականության մասին։ Բայց նշեմ, որ այն չի հատվում մեր անձնագրերի վավերականության ժամկետի հետ, տարիներ շարունակ այս կլոր կնիքը նպատակ է հետապնդել մուտք ու ելքի հետ կապված հարցերը կարգավորել, բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ ունենք նույնականացման քարտերի ինստիտուտը եւ այլ գործիքակազմեր՝ կլոր կնիքի նշանն ըստ էության իմաստազրկվում է»,- այս մասին Կառավարության նիստում հայտարարեց ՆԳՆ փոխնախարար Արփինե Սարգսյանը։

«Սա այն ինստիտուտի մասին է, որն ի սկզբանե մարդիկ կոչում էին անձնագրի 5000 դրամ, որովհետեւ այն ժամանակ հնարավոր էր միայն այդ կնիքը ունենալ 5 տարով՝ տարին 1000 դրամ, հետո կարգավորումները փոխվեցին եւ կարելի էր ունենալ մի տարով՝ 1100 դրամ վճարելու պարագայում»,- նշեց վարչապետը։

Փաշինյանը հավելեց, որ մեր կյանքում բազմաթիվ այսպիսի բաներ կան, որ պետք է գտնել եւ վերացնել մարդկանց կյանքը հեշտացնելու համար։

2247