«Շատ մտահոգիչ է տեսնել հիմա Լեռնային Ղարաբաղում կատարվողը։ Կարծում եմ՝ միջազգային իրազեկման կարիք կա, մարդիկ շատ տագնապած են, աշխարհը պետք է իմանա, թե ինչ է կատարվում այնտեղ։ Մենք Ադրբեջանի կառավարությունից լսում ենք, որ տեսնելու բան չկա, անհանգստանալու կարիք չկա։ Եվ եթե դա իրականությանը համապատասխանող պնդում է, ուրեմն կարող են միջազգային դիտորդներ ներս մտնեն, որ տեղում իրավիճակին ծանոթանան»

«Սննդի, բժշկական պարագաների, վառելիքի պակաս կա, չափազանց ծանր իրավիճակ է։ Ես այս ամենը պատմելու եմ իմ գործընկերներին Ամերիկայում, որպեսզի ջանք գործադրենք, որ միջազգային դիտորդները կարողանան մտնել Լեռնային Ղարաբաղ և տեսնեն, թե իրականում ինչ է կատարվում, ու որպեսզի օգնենք, որ Լեռնային Ղարաբաղի մարդիկ հարգանքի, արժանապատիվ վերաբերմունքի արժանանան, ու նրանց իրավունքները կպաշտպանվեն»

750