
Քիչ առաջ լրատվամիջոցներում տեղեկություն է տարածվել, թե Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրի մոտ հրազենային վնասվածք է ստացել դատախազ։
ՀՀ ՆԳՆ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից Araratnews.am-ին հայտնեցին, որ դատարանի մոտ վիրավորում ստացած մարդը տեղափոխվել է հիվանդանոց և որ նա դատախազ չէ։
«Հրազենային վիրավորում է ստացել, այս պահին օպերատիվ քննչական խմբերը դեպքի վայրում աշխատում են»,- ասաց նա։
Հավելենք, որ ՀՀ ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը հայտնել է, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրի բակում կրակոցներ հնչելու վերաբերյալ ահազանգ է ստացվել։
«Դեպքի առթիվ նախաձեռնված է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանության փորձը)։ Կատարվում է քննություն։
Մեկ անձ բուժօգնության է դիմել բուժհաստատություն։
Այս պահին ՀՀ ՔԿ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետի գլխավորությամբ դեպքի վայրում են, կատարվում են առաջնային, անհետաձգելի քննչական գործողություններ։
Կրակոցների արդյունքում դատախազ չի տուժել, դատարանի բակում կայանված պետական համարանիշներով ավտոմեքենայի վրա առկա են եղել կրակոցի հետքեր։
Դեպքի հանգամանքները պարզվում են։ Ձեռք բերված տվյալների վերաբերյալ, թույլատրելիության սահմաններում, ՀՀ քննչական կոմիտեն հետագայում հաղորդագրությամբ հանդես կգա»։