Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ համապարփակ հրադադարը կարևոր է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության բանակցությունների մեկնարկի համար, որոնք կարող են տեղի ունենալ Թուրքիայի տարածքում:

Araratnews.am-ի փոխանցմամբ՝ այս մասին նա հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ՝ 2025 թվականի մայիսի 11-ին։

Թուրք առաջնորդը հաստատել է Անկարայի պատրաստակամությունը՝ ընդունելու բանակցությունները, ընդգծելով, որ միայն ճակատում լիակատար լռության դեպքում կարելի է ստեղծել արդյունավետ երկխոսության համար հարմար մթնոլորտ։

 

250