Նախորդ շաբաթվա ընթացքում ԼՂ-ից բռնի տեղահանված 15 388 երեխա ընդգրկվել է հանրակրթական դպրոցներում

ԿԳՄՍ նախարարությունից փոխանցում են, որ նախորդ շաբաթվա ընթացքում 15 388 երեխա արդեն իսկ ընդգրկվել է հանրակրթական դպրոցներում: Այդ մասին ասաց վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը՝ ներկայացնելով Կառավարության հումանիտար կենտրոնի կողմից բռնի տեղահանվածների համար իրականացվող աջակցության ծրագրերի ընթացքը:
Ըստ այդմ՝ հանրակրթական դպրոցներում ընդգրկվածների թիվն ըստ մարզերի հետևյալն է.
Սյունիքում՝ 585,
Վայոց ձորում՝ 324,
Գեղարքունիքում՝ 737,
Արարատում՝ 2085,
Կոտայքում՝ 2873,
Արագածոտնում՝ 720,
Արմավիրում՝ 1298,
Շիրակում՝ 629,
Լոռիում՝ 905,
Տավուշում՝ 477,
Երևանում՝ 4791:
«Գործընթացը կրելու է շարունակական բնույթ»,- ասաց Նազելի Բաղդասարյանը:
21 Հոկտեմբեր, 2023 20:53
754
Yandex Armenia-ն ավելի քան 155 մլն դրամի ներդրում է կատարել սոցիալական և կրթական ծրագրերում
29 Հուլիս, 2025 14:47
Տրանսպորտային միջոցից օգտվելիս ուղևորավարձը չվճարելու դեպքում 15 հազար դրամի տուգանք սահմանելու նախագիծն ընդունվեց
03 Հուլիս, 2025 14:16
Ըմբշամարտի Մ15 ԵԱ. Արամ Սարգսյանը՝ ոսկե մեդալակիր
28 Հունիս, 2025 19:22
Արցախ է վերադարձել 52 հազար 388 մարդ
10 Փետրվար, 2021 14:41
Հուլիսին Շիրակի մարզում ծնվել է 199 երեխա
01 Օգոստոս, 2025 16:51
Հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին 1-ամյա երեխան մահացել է. նախաձեռնվել է քրեական վարույթ
31 Հուլիս, 2025 22:28
Հայաստանի իրավական համակարգում առկա են երեխայի լավագույն շահի գնահատմանն առնչվող բազմաթիվ խնդիրներ. ՄԻՊ
24 Հուլիս, 2025 14:58