ՌԴ կառավարությունը հավանություն է տվել Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու մասին համաձայնագրին
ՌԴ կառավարությունը հավանություն է տվել Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու մասին համաձայնագրին: Այս մասին հրամանագիր է ստորագրել ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը:
«Ընդունել ՌԴ ԱԳՆ առաջարկը` ՌԴ և ՀՀ կառավարությունների միջև նոտաների փոխանակման ճանապարհով Կապանում ՌԴ գլխավոր հյուպատոսություն բացելու մասին համաձայնագիր կնքելու վերաբերյալ»,- ասված է փաստաթղթում:
Կապանում ՌԴ գլխավոր հյուպատոսությունը կլինի Հայաստանում թվով երկրորդը. առաջինը Գյումրի քաղաքում է:
ՌԴ ԱԳ նախարարությանը հանձնարարվել է իրականացնել նոտաների փոխանակում: Հարկ եղած դեպքում թույլատրվում է նոտաների նախագծում «ոչ սկզբունքային» փոփոխություններ իրականացնել:
03 Նոյեմբեր, 2023 02:48
1244
ՌԴ-ի համար ԵԱՏՄ երկրների հետ դաշնակցային կապերի խորացումը բացարձակ առաջնահերթություն է․ Պուտին
29 Մայիս, 2026 14:42
Տարածվող տեղեկատվությունը, թե ՌԴ-ն որոշել է ընթացիկ տարում ամբողջությամբ դադարեցնել Հայաստանից ծիրանի ներմուծումը, իրականությանը չի համապատասխանում․ ՍԱՏՄ
27 Մայիս, 2026 23:32
Մենք որևէ ցանկություն չունենք լարվածություն մտցնել ՀՀ-ՌԴ հարաբերություններում․ Միրզոյան (տեսանյութ)
26 Մայիս, 2026 18:03
Կառավարությունը սահմանեց թեմատիկ հարկային ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը
28 Մարտ, 2024 16:36
Կառավարությունը շարունակում է հանրապետության ճանապարհների բարելավման աշխատանքների ապահովումը
02 Նոյեմբեր, 2023 23:35
Կոտ Դ՛իվուարի կառավարությունը հրաժարական է տվել
14 Ապրիլ, 2022 03:07