ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ այդ խնդրին անդրադարձավ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը և կարևորեց էներգախնայողության հարցը։

«Ինձ ինչն է շատ անհանգստացնում՝ մենք ուզում ենք էներգախնայողություն, ուզում ենք, որ այլընտրանքային էներգետիկան զարգացած լինի Հայաստանում, բայց Հայաստանի հասարակությանը չենք իրազեկում:

Դրանք սոցիալական գովազդներ են, որ մեր հեռուստաընկերությունները պետք է ամեն օր բացատրեն: Այն գործիքները, որոնք դուք ասում եք, դրանից տասնյակ անգամ մեծ գործիքներ ունեն առևտրային բանկերը կամ այլ կառույցներ, որոնք մենք չունենք, այնպիսի հարթակ, որտեղ ամեն օր պետք է բացատրվի, որ դուք հիմա շատ կորուստ եք ունենում, որովհետև դուք սա չեք արել։ Պետք է մենք տեղեկացնենք․ տեղեր կան, որտեղ արևի տոկոսը շատ է, որտեղ քամին է շատ, այդ քարտեզները չկան, ոչ մեկը դրա մասին չի խոսում, իրազեկված չէ ՀՀ քաղաքացին, իհարկե պետք է տնտեսեն, որը մեր ընդհանուր ներմուծման վրա էլ կազդի»,- շեշտեց պատգամավորը։

Մանրամասները տեսանյութում՝

1001