Խառը մենամարտերի թեթև քաշային կարգում UFC դասակարգման 8-րդ համար, Հայաստանի ներկայացուցիչ Արման Ծառուկյանը հույս է հայտնել, որ կկարողանա դեկտեմբերի 2-ին UFC Fight Night մրցաշարում պարտության մատնել 4-րդ համար, ամերիկացի Բենեիլ Դարիուշին, հետո էլ մենամարտել UFC տիտղոսի համար.=

«Բենեիլն ուժեղ մարտիկ է, ունի մեծ փորձ։ Նա լավ գրեփլեր է, գերազանց է գրոհում և վատ պաշտպանություն չունի ռեսթլինգի տեսանկյունից։ Նրա հետ մենամարտելը հետաքրքիր կլինի։ Սակայն ես հավատում եմ, որ իմ հարձակողական հմտություններն ավելի լավն են, և իմ ըմբշամարտն ավելի լավն է։ Ես զգում եմ դա։

Դարիուշի նկատմամբ հաղթանակը մեծ հնարավորություն կտա կռվել չեմպիոնական գոտու համար։ Ես պատրաստվում եմ Դարիուշից հետո էլ լավ հանդես գալ։ Հույս ունեմ, որ կմենամարտեմ տիտղոսի համար»,-Ծառուկյանի խոսքերը մեջբերում է Middle Easy-ն։

Արման Ծառուկյանի և Բենեիլ Դարիուշի (ԱՄՆ) մենամարտը տեղի կունենա ԱՄՆ-ում, UFC Fight Night մրցաշարում։

Արման Ծառուկյանը MMA-ում անցկացրել է 23 մենամարտ, տարել 20 հաղթանակ։ Դարիուշը 22 հաղթանակ է տարել 28 մենամարտում։

610