100 հազար դրամ միանվագ աջակցության մասով այս պահի դրությամբ արդեն 104 200 հոգու վճարվել է, որից 75 725 հոգին չափահաս են: Այս  մասին այսօր կառավարության հերթական նիստին, ի պատասխան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցին, ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:

«Այսօր մենք նաև 500 միլիոն հատկացում ենք անում՝ շարունակելու համար վճարումները: Մշակված ունենք 3800 դիմում»,- ասաց նա և նկատեց, որ  բացի այդ, Լաչինի ապօրինի արգելափակումից հետո բուժառության և կրթության նպատակով  Հայաստան տեղափոխված 800 հոգու  տվյալ են ստացել:

Նախարարը հայտնեց, որ առաջիկա օրերին շուրջ 108 հազար 800 հոգու վճար կիրականացվի:

739