Բահրեյնում կայացած բոլոր հանդիպումներին Արարատ Միրզոյանը ներկայացրել է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը

Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում կայացած բոլոր հանդիպումների ժամանակ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ներկայացրել է ՀՀ կառավարության մշակած «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը: Այդ մասին տեղեկացնում է ԱԳՆ մամուլի քարտուղարը
Նախարար Միրզոյանը հանդիպումների ընթացքում մասնավորապես ընդգծել է, որ այն.
- մաս է կազմում խաղաղության օրակարգի և արդյունավետ իրականացման պարագայում կարող է դառնալ երկարատև խաղաղության երաշխիք,
- տնտեսական ծրագիր է, որը կարող է առավելություններ ստեղծել թե՛ Հարավային Կովկասի, թե՛ ավելի լայն տարածաշրջանի երկրների համար:
ԱԳՆ մամուլի խոսնակը հիշեցնում է՝ հանդիպումներ են կայացել Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղարի, Ծոցի համագործակցության խորհրդի գլխավոր քարտուղարի և Բահրեյնի արտաքին գործերի նախարարի հետ: Քննարկումները «Խաղաղության խաչմերուկի» կյանքի կոչման շուրջ կրելու են շարունակական բնույթ:
19 Նոյեմբեր, 2023 23:15
683
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը Բահրեյնում կայանալիք աշխարհի առաջնությանը
05 Դեկտեմբեր, 2024 13:08
Բահրեյնում Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Բահրեյնի թագավորին
14 Օգոստոս, 2024 20:23
Ադրբեջանի իշխանությունը մեկ նպատակ է հետապնդում՝ կոտրել Լեռնային Ղարաբաղի հայության՝ իրենց հայրենիքում ապրելու կամքը. Հասմիկ Հակոբյան (տեսանյութ)
15 Մարտ, 2023 18:01
«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է լինել «Միջին միջանցքի» մաս. ՀՀ վարչապետ
21 Հունիս, 2025 15:04
Արդեն 3-րդ ամիսն է սկսվում, մեր առաջարկը որևէ արձագանք չունի. Սիմոնյանը՝ «Խաղաղության պայմանագրի» մասին (տեսանյութ)
11 Փետրվար, 2025 12:39
Եթե ՍԴ-ն հաստատի «Խաղաղության պայմանագրի» համապատասխանությունը, այն կվավերացվի խորհրդարանի կողմից. Վարչապետ (տեսանյութ)
31 Հունվար, 2025 14:38
«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է լինել «Միջին միջանցքի» մաս. ՀՀ վարչապետ
21 Հունիս, 2025 15:04
ՀՀ ԱԳ փոխնախարարը Իսպանիայի դեսպանին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
19 Նոյեմբեր, 2024 22:39
Ֆրանսիան աջակցում է Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը․ Մակրոն
07 Նոյեմբեր, 2024 19:59