Կառավարության այսօրվա՝ նոյեմբերի 23-ի նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատվեց «ԷՅ ԷՄ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվության ընկերությունը:

«ԷՅ ԷՄ ԳՐՈՒՊ»-ւ կողմից ներմուծվող ապրանքները նախատեսվում է օգտագործել ալյումինե և մետաղապլաստե դռների և պատուհանների, ֆասադների, բազրիքների, ապակյա կառույցների և այլ նմանատիպ արտադրատեսակների արտադրության համար։

Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Երևան քաղաքում։ Ընկերությունը հիմնադրվել է 2016 թվականին։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 1․5 մլրդ դրամի կապիտալ ներդրում հիմնական միջոցների ձեռքբերման և արտադրական շենքի շինարարական աշխատանքների իրականացման համար։

Ներդրումային ծրագրի շրջանակներում նախատեսվում է ստեղծել 32 նոր աշխատատեղ՝ մինչև 250 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 10 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 1.1 մլրդ դրամ:

584