Մահվան ելքով վրաերթ՝ Արագածոտնում. 34-ամյա հետիոտնը տեղում մահացել է, վարորդը դիմել է փախուստի

Երեկ՝ նոյեմբերի 26-ին, մահվան ելքով վրաերթ և փախուստ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։
Ժամը 19:35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արագածի բաժին ահազանգ է ստացվել «Ծաղկահովիտ» բժշկական կենտրոնից և հայտնել են, որ բժիշկների շտապօգնության խումբը կանչով մեկնել է Նորաշեն գյուղ, որտեղ հայտնաբերել են անհայտ քաղաքացու դի։
Ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ դեռևս անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Նորաշեն-Արթիկ ավտոճանապարհին՝ գազալցակայանի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել ինքնությունը չպարզված տղամարդուն և նրան թողնելով անօգնական՝ դեպքի վայրից դիմել է փախուստի։
Մահացածը Շիրակի մարզի բնակիչ 34-ամյա Սարգիս Բադալյանն է:
27 Նոյեմբեր, 2023 23:31
777
2024-ին ՀՀ ԶՈՒ-ում զինծառայողների մահվան դեպքերի թիվը կրկնակի կրճատվել է
25 Ապրիլ, 2025 14:10
Շղթայական ավտովթար ու մահվան ելքով վրաերթ՝ Արարատի մարզում․ բախվել են 100-ից ավելի ավտոմեքենաներ․ կա զոհ
29 Դեկտեմբեր, 2024 09:38
Մահվան ելքով վթար Գառնի գյուղում
25 Դեկտեմբեր, 2024 14:01
Շղթայական ավտովթար ու մահվան ելքով վրաերթ՝ Արարատի մարզում․ բախվել են 100-ից ավելի ավտոմեքենաներ․ կա զոհ
29 Դեկտեմբեր, 2024 09:38
Մահվան ելքով վթար Գառնի գյուղում
25 Դեկտեմբեր, 2024 14:01
Մահվան ելքով վրաերթ Սեբաստիայի փողոցում
09 Դեկտեմբեր, 2023 18:08
Վրաերթ Երևանում. 30-ամյա քաղաքացին հոսպիտալացվել է
01 Մայիս, 2025 15:25
Ճապոնիայում դպրոցականներին վրաերթի ենթարկած վարորդը խոստովանել է, որ ցանկացել է սպանել նրանց
01 Մայիս, 2025 13:12
Արտաշատում վրաերթի է ենթարկվել 2 անչափահաս հետիոտն
29 Ապրիլ, 2025 23:36