Գազայի հատվածում հրադադարի ավարտից երեք ժամվա ընթացքում առնվազն 32 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնել է անկլավի առողջապահության նախարարությունը։

«Իսրայելական օկուպանտի կողմից զինադադարի ավարտից հետո երեք ժամվա ընթացքում իրականացված ջարդերի հետևանքով պաղեստինցիների շրջանում զոհերի թիվը հասել է 32-ի»,- ասվում է գերատեսչության ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրության մեջ:

Գազայի առողջապահության նախարարությունը նշել է, որ տասնյակ մարդիկ, որոնց մեծ մասը կանայք և երեխաներ են, վիրավորվել են։

311