Դելիմիտացիայի գործընթացը բավականին բարդ ու երկար գործընթաց է լինելու և կարծես թե կա փոխադարձ ընկալում, որ դա իրականացվելու է բացառապես իրավական նշանակություն ունեցող փաստաթղթերի հիման վրա: Այս մասին այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

«Չի լինելու մի հանդիպում, որից հետո մենք գանք հայտարարենք, որ դելիմիտացիայի գործընթացն ավարտված է, դա անհնար է»,-ասաց նա և նշեց, որ  պայմանավորվել են, որ կհաստատեն աշխատակարգ:

Մհեր Գրիգորյանը նշեց, որ շատ կարևոր է, որ կողմերը փոխադարձաբար ընդունեն դելիմիտացիայի գործընթացի իրականացման սկզբունքները և կանոնները: «Հակառակ պարագայում այդ գործընթացը կարող էր տևել շատ ավելի կարճ, շատ ավելի պարզ լիներ և կստացվեր ոչ թե վերականգնում ենք ՀՀ սահմանագիծը, այլ գծում ենք նոր սահման, ինչը ի սկզբանե մերժել ենք և կոնսենսուս ունենք, որ նման բան չի լինելու»,- ասաց նա:

487