Բրյանսկում կրակոցների ժամանակ հայ ուսուցչուհին իր մարմնով փակել է աշակերտներին

Բրյանսկում տեղի ունեցած հրաձգության ժամանակ հայ ուսուցչուհին իր մարմնով ծածկել է երեխաներին, ինչի հետևանքով վիրավորվել է։
Ականատեսները պատմել են նաև, որ առանց նրա գործողությունների կարող էին ավելի շատ զոհեր լինել։ Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել կենսաբանության ուսուցչուհու՝ Օֆելյա Մկրտչյանի դասաժամին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Բրյանսկում 8-րդ դասարանի աշակերտուհին կրակ է բացել համադասարանցիների վրա, իսկ հետո ինքնասպան եղել։
07 Դեկտեմբեր, 2023 23:10
2204