Բելառուսի ՆԳՆ պատվիրակությունը ոստիկանության գեներալ-մայոր Մաքսիմ Միրոնովի գլխավորությամբ դեկտեմբերի 14-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Այս մասին  տեղեկացնում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից:

«Հյուրերը ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:

Շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ ծանոթացան մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, որից հետո գեներալ-մայոր Մաքսիմ Միրոնովը գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում:

Շնորհակալություն հայտնելով այցի համար՝ ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդիտա Գզոյանը պատվավոր հյուրին նվիրեց Հայոց ցեղասպանության մասին գրքեր:

Այցի ավարտին պատվիրակության անդամները եղան նաև Հիշողության պուրակում, որտեղ Մաքսիմ Միրոնովը ջրեց Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ 2001 թ. տնկած եղևնին»,- ասված է հաղորդագրության մեջ:

394