ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 28-ի նիստում որոշեց, դադարեցնել սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունենալու համար Անդրանիկ Տիգրանի Գրիգորյանին (ծնվ.՝ 15.03.2005 թ., ՀՀ, քաղ. Երևան) և Ժորա Սուրենի Բաղրամյանին (ծնվ՝ 04.01.2005 թ., ՀՀ, Կոտայքի մարզ, քաղ. Աբովյան) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տրված տարկետումը:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ նման դիմում է ներկայացրել Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիան, քանի որ նրանք այլևս չեն հադիսանում Հայաստանի ֆուտբոլի մինչև 19 տարեկանների հավաքական թիմի անդամ:
Նույն հիմքով կառավարությունը որոշեց դադարեցնել նաև Դավիթ Սիմոնի Թալալյանի (ծնվ.՝ 28.04.2004 թ., քաղ. Երևան,) և Հովհաննես Նորայրի Հարթենյանի (ծնվ.՝ 17.03.2004 թ., Շիրակի մարզ, գ. Մեղրաշատ) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տրված տարկետումը: