Երևանում թիվ 4 երթուղին սպասարկող տրոլեյբուսը բախվել է գազատար խողովակին․ սկսվել է գազի արտահոսք
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 4-րդ երթուղին սպասարկող տրոլեյբուսը Թամրուչիի փողոցում բախվել է գազատար խողովակին։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան, սակայն գազատար խողովակի և հաշվիչի կոտրվելու պատճառով սկսվել է գազի արտահոսք։
Ժամանել են «Գազպրոմ Արմենիա», «Տրանսգազ» Երևանի ԳԳՄ-ի աշխատակիցները, որոնք դադարեցրել են գազի արտահոսքը և աշխատանքներ են իրականացնում վթարված խողովակը վերականգնելու համար։
Գազախողովակին բախվելու ժամանակ տրոլեյբուսում եղել են նաև ուղևորներ, որոնք ևս չեն տուժել։
21 Հոկտեմբեր, 2026 14:53
89
Վայոց Ձորի մարզում բժիշկներն արձանագրել են հիվանդանոց տեղափոխված 3 ամսական աղջկա մшհը
21 Հոկտեմբեր, 2026 12:11
Վիճաբանություն-ծեծկռտուք Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում». կա վիրավոր, որոնվում է 2 անչափահաս
21 Հոկտեմբեր, 2026 11:38
Արտառոց դեպք՝ Արարատի մարզում․ 6-րդ դասարանի աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն, իսկ դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
09 Հոկտեմբեր, 2026 14:20