Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ՝ SHAMSHYAN.COM ԿԱՅՔՈՒՄ ԵՐԵՎԱՆԻ N ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑՈՒՄ ԱՇԱԿԵՐՏԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԲՌՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սույն թվականի սեպտեմբերի 18-ին «Shamshyan.com» լրատվական կայքում տեղ գտած հրապարակման հիման վրա, համաձայն որի՝ «Երևանի N հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի 3-րդ դասարանի աշակերտի նկատմամբ կիրառվել է բռնություն, ինչի հետևանքով երեխան ստացել է մարմնական վնասվածքներ և տեղափոխվել բուժհաստատություն, Հայաստանի Հանրապետության կրթության տեսչական մարմնի հանրության հետ կապերի բաժնի կողմից ներկայացվել է զեկուցագիր:
Հրապարակման մեջ տեղ գտած փաստարկների ուսումնասիրությունը, ըստ համապատասխան իրավասությունների, Տեսչական մարմնի ղեկավարի համապատասխան գրություններով վերապահվել է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը և «Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն» ՊՈԱԿ-ին:
Ըստ ՆԳՆ պատասխան գրության՝ դեռևս 2026 թվականի սեպտեմբերի 10-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության կողմից նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ 2026 թվականի սեպտեմբերի 11-ին ՀՀ քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի և ՀՀ քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Վարույթի ընթացքին չխոչընդոտելու նպատակով Տեսչական մարմնի կողմից համապատասխան վերահսկողական գործողություններ չեն ձեռնարկվել: