Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հոկտեմբերի 15-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 17:30-ի սահմաններում «Վայոց ձոր» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Եղեգնաձորի բաժին ահազանգ է ստացվել, որ «կլինիկական մահ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել երեխայի մարմին։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ հիվանդանոց է մեկնել ոստիկանության Եղեգնաձորի բաժնի հերթապահ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։

Տեղում բժիշկները հայտնել են, որ երեխան «կլինիկական մահ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր խոշորացված համայնքի բնակավայրերից մեկից, որտեղ էլ արձանագրվել է կենսաբանական մահը։

Եղեգնաձորի ոստիկանները պարզել են, որ մահացածը 3 ամսական աղջիկ է։

Դեպքի փաստով ոստիկանության Եղեգնաձորի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչություն, որտեղ էլ դեպքի փաստով «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

85