Առաջին անգամ մարդու ուղեղում տեղադրել են Neuralink նեյրոչիպ․ Մասկ
ԱՄՆ-ում առաջին մարդու ուղեղում ներդրել են Neuralink ապրանքանիշի նեյրոչիպ, որը թույլ է տալիս մտքով կառավարել սմարթֆոնը և այլ գաջեթներ։ «Առաջին մարդը երեկ ստացել է Neuralink իմպլանտը, այժմ լավ է, ապաքինվում է», - գրել է Neuralink-ի հիմնադիր Իլոն Մասկը երկուշաբթի՝ հունվարի 29-ին, X սոցիալական ցանցում: Այլ մանրամասներ նա չի հայտնել։
Նախկինում Մասկը ասել էր, որ օգտագործելով Telepathy կոչվող ապրանքը, կարող եք «ուղղակի մտածելով» կառավարել հեռախոսը, համակարգիչը կամ այլ սարք:
30 Հունվար, 2024 17:53
919