Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ առևտրի նախարարությունը խստացրել է արհեստական բանականության համար նախատեսված առաջադեմ միկրոչիպերի արտահանման կանոնները՝ նպատակ ունենալով սահմանափակել չինական ընկերությունների հասանելիությունն ամերիկյան տեխնոլոգիաներին երրորդ երկրների միջոցով։

Այս մասին հայտնում են Bloomberg-ը և CBS News-ը։

Նոյեմբերի 16-ին հրապարակված փաստաթղթի համաձայն՝ առաջադեմ չիպերի արտահանման, վերաարտահանման և փոխանցման համար դեպի Բրազիլիա, Ինդոնեզիա, Մալայզիա, Սինգապուր և Թաիլանդ այսուհետ լրացուցիչ լիցենզիա կպահանջվի։

ԱՄՆ իշխանությունները կարծում են, որ այդ երկրները կարող են օգտագործվել արտահանման սահմանափակումները շրջանցելու համար։ Խոսքը ինչպես միջնորդների միջոցով չիպերը Չինաստան տեղափոխելու, այնպես էլ չինական ընկերություններին արտասահմանյան տվյալների կենտրոնների հաշվողական հզորություններին հեռավար հասանելիություն տրամադրելու մասին է։

Նոր սահմանափակումները վերաբերում են միայն ամենաառաջադեմ միկրոչիպերին։

Նոր կանոնները հրապարակվել են Nvidia-ի գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանգի հրաժարականից մի քանի օր անց։

201