Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի կողմից Վաշինգտոնի վրա հարձակման դեպքում Միացյալ Նահանգները պատասխան հարվածներ կհասցնի աննախադեպ հզորությամբ։
«Եթե նման սպառնալիք կա, նրանք այնպիսի գին կվճարեն, որը մինչ օրս ոչ մի երկիր չի վճարել։ Հուսով եմ՝ նման սպառնալիք չկա։ Բայց մենք դրան լուրջ ենք վերաբերվում»,- ասել է ԱՄՆ նախագահը լրագրողներին՝ պատասխանելով Վաշինգտոնի համար «անխուսափելի սպառնալիքի» հնարավորության մասին հարցին։
Նոյեմբերի 16-ին CNN հեռուստաալիքը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ ամերիկյան հետախուզության տվյալներով՝ Իրանը մշակում է Վաշինգտոնում այսպես կոչված «կեղտոտ ռումբի» պայթեցման հնարավոր ծրագիր։ Հնարավոր թիրախների թվում կարող են լինել Թրամփի վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչները։
Հրապարակումը մեկնաբանելով՝ Իրանի արտաքին գործերի նախարարությունից հայտարարել են, որ ԱՄՆ-ն և Իսրայելը, տարածելով անհիմն տեղեկություններ, այդ թվում՝ Թեհրանի կողմից իբր «կեղտոտ ռումբ» պատրաստելու մասին, տեղեկատվական հիմք են ստեղծում երկրի դեմ նոր ագրեսիայի համար։