Երևանի նախակրթարանների տնօրենների ու դայակների աշխատավարձերը 30 տոկոսով կբարձրանան. Ավինյան (տեսանյութ)
Հանրակրթության ոլորտը մշտապես մեր ուշադրության կենտրոնում է: Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Մենք տարբեր ոլորտներում որոշ ֆինանսական վերանայումներ ենք իրականացրել, ունենք կոնկրետ արդյունքներ դպրոցներում, համալսարաններում, գիտության ոլորտում ֆինանսավորումն ավելացել է չորս անգամ, դեռ չլուծված ոլորտներից մեկը նախակրթարաններում մեր ֆինանսական փոխհատուցման չափն է եղել:
2024 թ. Երևանում մոտ 30 տոկոսով իրականացնելու ենք աշխատավարձերի վերանայում` դայակների, տնօրենների, սա, իհարկե, այն չափը չէ, որին մարդիկ, որ այդտեղ աշխատում են, արժանի են վերանայման տեսանկյունից, բայց սա դեռ սկիզբն է, բարեփոխումների ընթացքը շարունակական է լինելու»,- ասել է քաղաքապետը:
19 Փետրվար, 2024 15:58
1018
Մշտադիտարկման այցեր Շիրակի և Վայոց ձորի մարզերի նախակրթարաններ
28 Հունիս, 2021 16:25
Մասնավոր նախակրթարանները լիցենզավորելու մասին նախագիծն ընդգրկվեց ԱԺ նիստերի օրակարգ
29 Ապրիլ, 2021 21:19
Մշտադիտարկման այցեր նախակրթարաններ
02 Մարտ, 2021 16:29
Ես արդեն սցենար եմ տեսնում, թե ոնց են տանուլ տալիս Իսակով-Արշակունյաց ծրագիրը. քաղաքապետ
12 Հոկտեմբեր, 2026 12:03
Անգլերենն այսօր անհրաժեշտություն է, խոսակցական անգլերենի ուսուցման համար կամավորներ են անհրաժեշտ․ Ավինյան
12 Հոկտեմբեր, 2026 11:40
«Սուրմալու»-ի հարակից տարածքում մետրոյի կառուցման նախապատրաստական աշխատանքներն ավարտական փուլում են
12 Հոկտեմբեր, 2026 11:26